Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորելու գրառման փաստով քրգործ կա23 սեպտեմբերի 2021 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նրան ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Այդ մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա նշել է, որ քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին։ Ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։ Իրավապահները միջոցառումներ էին իրականացնում՝ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող մեկնաբանություն թողած Հրանտ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |