Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ կարգավորման գործընթացի վերսկսումը

Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ կարգավորման գործընթացի վերսկսումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

Միրզոյանն իր հույն գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ գործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանը, հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---