ԱՆ-ն արտադրական կանեփի արտադրության և ներմուծման լիցենզիաներ է տրամադրել

ԱՆ-ն արտադրական կանեփի արտադրության և ներմուծման լիցենզիաներ է տրամադրել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով մի շարք անհատ ձեռնարկատերեր և կազմակերպություններ արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման թույլտվություն են ստացել, տեղեկացնում է Իրավաբան․net-ը։

Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա է տրամադրվել «Ֆարմ Ինդըստրի Քորփորեյշն» ՍՊԸ-ին։

Նույն ընկերությանը նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի լիցենզիա է տրամադրվել։ «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին դեղերի մեծածախ իրացման լիցենզիա է տրամադրվել։

Նշվում է, որ բավարարվել է դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, արտադրական կանեփի արտադրության, արտադրական կանեփի ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման 36 լիցենզիա տրամադրելու վերաբերյալ առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը։

2021թ․ սկզբին Կառավարությունը որոշեց 1 մլրդ դրամ հատկացնել բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույսերի՝ այդ թվում արտադրական կանեփի աճեցման և վերամշակման համար։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ խոսքն արտադրական կանեփի մասին է․ շահարկման թեմա չկա, քանի որ խոսքն արդյունաբերական հումքի աճեցման մասին է։ Նա ասել էր նաև, որ գործընթացը հստակ ռիսկեր ունի, և դրանց կառավարման մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---