Սյունիքի մարզպետի հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Սյունիքի մարզպետի հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է և տեղափոխվել  «Արմավիր» ՔԿՀ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետախուզման մեջ գտնվող որդին՝ Կարեն Պողոսյանը, սեպտեմբերի 22-ին ինքնակամ ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն:

Նա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրգործի շրջանակում երկու անձ տուժող է ճանաչվել։

Հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Պողոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում, ինչից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---