21 մարտի 2009 - 18:48 AMT
ՀԱԿ-ը «Ժառանգության» առաջարկի մասին. «Առանց մեկնաբանության»
«Մի' ծիծաղեցրեք ինձ»,- այդպես մեկնաբանեց Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանն այն փաստը, որ «Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին միասին մասնակցելու վերջին հնարավորությունն էր տվել ՀԱԿ-ին: «Այդ հարցին ես կարող եմ արձագանքել միայն մեկ արտահայտությամբ` «Առանց մեկնաբանությունների»,- հայտնեց Մուսինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում` ավելացնելով, որ մոտ ժամանակներս մամուլը կստանա կոնկրետ մեկնաբանություններ եւ բացատրություններ:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության երեկվա կառավարման նիստի ժամանակ որոշում ընդունվեց եւս մեկ հնարավորություն տալու ՀԱԿ-ին, որպեսզի վերջին անգամ մտածվի Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին թեկնածուների ընդհանուր ցուցակով համատեղ հանդես գալու տարբերակը: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 21-ի 18:00, բայց այդպես էլ պատասխան չստացավ: