ԱԺ նախագահը պաշտոնական այցով ՌԴ կմեկնի․ Դեսպանի հետ այցի օրակարգային հարցեր են քննարկել23 սեպտեմբերի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: Կողմերը քննարկել են առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: Անդրադառնալով Պերմի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին: ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |