Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում Փաշինյանից24 սեպտեմբերի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։ «Հուսով եմ՝ կկարողանանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը խաղաղության տեսակետից։ Ամսվա վերջին մենք այդ մասին կխոսենք նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ հանդիպում է նախատեսված։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»»,- ասել է Էրդողանը։ Նա նաև խոսել է Իգդիրից դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու մասին։ «Հուսով եմ, ճանապահ կբացենք Իգդիրից դեպի Ադրբեջան։ Դա նաև երկաթուղային ճանապարհ կլինի։ Այդ ճանապաչհի կառուցումը շատ,շատ կարևոր քայլ է»,-ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր 6-ի հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին, որին, ըստ նրա, կարող են միանալ կարող են միանալ Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև Հայաստանը։ Ավելի վաղ Էրդողանը նաև հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |