ՀՀ-ում պատվաստված 286 անձ է վարակվել Covid-19-ով, որից հոսպիտալացվել է 38-ը24 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը, տեղեկացրել է, որ ծավալված է 2156 մահճակալ 18 բուժկենտրոնում, որից զբաղված է 2006-ը։ Նշելով պատվաստումների շեշտակի աճը՝ Ավանեսյանն ասել է նաև, որ դրական կովիդ թեստի պատասխանով 11,470 քաղաքացուց ընդամենը 286-ն է, որ պատվաստված է։ Իսկ հոսպիտալացվածներից 38-ն է պատվաստված։ «Սա շատ բնական է` պատվաստումը 100%-ով չի բացառում վարակման ռիսկը, բայց կարևորն այն է, որ նրանք հիվանդությունը թեթև են տանում։ Հոսպիտալացված քաղաքացիներից 38-ն է, որ պատվաստված է և հիվանդությունը տանում է շատ թեթև՝ նրանք հոսպիտալացվել են, քանի որ քրոնիկ այլ խնդիրներ ունեն»,- նշել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին իրականացվել է 8440 պատվաստում։ «Սա վկայում է այն մասին, որ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացված 385,503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունեն, պատվաստումներն անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից», - ասել է նախարարը: Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |