ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստակամ են ԼՂ հարցում աշխատել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստակամ են ԼՂ հարցում աշխատել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

Կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման ուղղությամբ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտգործնախարարները քննարկել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր: Հանգամանալից անդրադարձ է կատարվել իրադրությանը Աֆղանստանում, կարծիքներ են փոխանակել Լիբիայի կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, հետագա շփումների ժամանակացույցը։

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---