Եկամտահարկը կվերադարձվի 3 օրում. Գործընթացը կթվայնացվի24 սեպտեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եկամտահարկի վերադարձման գործընթացը կթվայնացվի ու կպարզեցվի: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։ Արդյունքում եկամտահարկը 15 աշխատանքային օրվա փոխարեն կվերադարձվի 3 օրում։ Ներկայացնելով նախագիծը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ գործող համակարգը փոխվում է։ Առաջին անգամ եկամտահարկի վերադարձի համար դիմելիս հարկ կլինի ներկայացնել նույն փաստաթղթերը, ինչ նախկինում ՝ վարկային պայմանագիրը, բանկի փաստաթղթերը, կառուցապատողի տեղեկանքը և այլ փաստաթղթեր, այնուհետև ամեն եռամսյակ ներկայացնում է եկամտահարկի վերադարձի դիմում: «Մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է լոգին և գաղտնաբառ, որի միջոցով նա անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու: Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 օրվա ընթացքում վճարված եկամտահարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,-ասել է Բադասյանը: Նախատեսվում է, որ համակարգը կներդրվի 2022-ի հունվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |