Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը

Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են ԼՂ  հիմնահարցի խաղաղ կարգավորումը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այդ մասին Նուլանդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Լավ հանդիպում ունեցանք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Շնորհավորել եմ նրան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Քննարկել ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և տարածաշրջանային գործակցությունը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---