ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամները չեն մեկնի Ստրասբուրգ․ Գևորգյանի դիմումը մերժվել է

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամները չեն մեկնի Ստրասբուրգ․ Գևորգյանի դիմումը մերժվել է

PanARMENIAN.Net - Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի դիմումը՝ նա չի մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ դատարանը «փաստացի խոչընդոտել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին»։

Մամիջանյանը ևս ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա հայտարարել է, որ ի համերաշխություն իր գործընկերոջ, նույնպես հրաժարվում է մեկնել Ստրասբուրգ։

«Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։

Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։

Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---