Ստեփանակերտում ջահերով երթ կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով

Ստեփանակերտում ջահերով երթ կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։

Մեկնարկը տրվելու է 18:00-ին՝ Սբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍՆ-ն։

Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակում երթին կմիանան «Հայաստան» և «Սփյուռք» թևերի։ Քաղաքի տարբեր հատվածներից երթին կմիանան նաև «Շահումյան», «Քարվաճառ», «Քաշաթաղ», «Հադրութ» և «Շուշի» թևերը։

Երթի ամփոփում կլինի Ստեփանակերտի հուշահամալիրում ՝ խոնարհում նահատակված նվիրյալների հիշատակին: Անմար կրակի մոտ երթի մասնակիցներին դիմավորելու են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։ Այն նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---