Արզաքանցյանն ու թիմակիցները դուրս են եկել ՀԴԿ-ից․ Նոր կուսակցություն ունեն25 սեպտեմբերի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից։ Նա հայտնել է, որ արդեն իսկ ստեղծվել է նոր կուսակցություն, որի անդամների ու նաև կուսակցության գործունեության մասին կհայտարարեն շուտով։ Արզաքանցյանը նաև նշել է, որ իրենց կուսակցությունը փորձում է համագործակցության եզրեր գտնել արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի, գրում է «Փաստինֆոն»։ Առաջիկայում նախատեսված է համագումարի նիստը, որից հետո շատ բան պարզ կդառնա։ Անվանման մասին Արզաքանցյանը նախընտրել է դեռևս լռել, սակայն հայտարարել է՝ քաղաքական դաշտում լայն համագործալկցություն են սկսել։ Մասնավորապես, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր են փորձում գտնել՝ հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպում։ «Այն խնդիրներն են, որ ուզում էինք գայինք, ծրագրի մեջ մտցնեիք, կատարեինք մեր ժողովրդի, երկրի, անվտանգության, տնտեսությունը զարգացնելու համար։ Եթե մենք խորհրդարանում չենք՝ իշխանության կազմում չենք, մենք կարողանում ենք այսօր փորձենք արտախորհրդարանական շրջանակներում, հանձնաժողովի շրջանակներում տանել առաջ»,-ասել է նա։ Տիգրան Արզաքանցյանը մտադիր էր մասնակցել հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով, սակայն փաստաթղթերում անճշտությունների պատճառով ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել նրա գրանցումը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակի մասին։ Փաշինյանը հայտնել էր, թե պետք է փորձեն մշտական գործող ֆորմատ ձևավորել իր մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |