Տեր-Պետրոսյանը և Բեգլարյանն Արցախի սոցկարիքներին առնչվող հարցեր են քննարկել

Տեր-Պետրոսյանը և Բեգլարյանն Արցախի սոցկարիքներին առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ՝ քննարկվել են բացառապես հումանիտար խնդիրներ: Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

«Սեպտեմբերի 25-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել էր նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է