21 մարտի 2009 - 20:23 AMT
Վիկ Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Ջոզեֆ Ագբեկոյի դեմ
Ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 49 կգ, IBF, WBC, WBA) աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Գանայից ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 54 կգ) IBF վարկածով աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի դեմ: Բռնցքամարտիկների փրոմոուտերներ Հարի Շոուի եւ Դոն Քինգի պայմանավորվածությամբ, մենամարտը տեղի կունենա ամռանը: Մենամարտի հստակ օրը դեռեւս հայտնի չէ` այն նախատեսվում է կազմակերպել հունիսին, սակայն դեռեւս համաձայնեցված չէ IBF-ի հետ:

Նշենք, որ Խորխե Արսեին հաղթելուց հետո Դարչինյանը ցանկություն հայտնեց անցնել թեթեւագույն կարգ: Ըստ Շոուի, Ագբեկոյի հետ մենամարտը լավ շանս է նպատակին հասնելու համար:

«Մենամարտը կկայանա: Սա է կարեւորը: Այն տեղի կունենա Shotime-ում Դոնի եւ իմ աջակցությամբ: Պայքարը ծանր է լինելու: Մենք հարգում ենք «Քինգին»: Հարցը նրանում է, թե Վիկը կկարողանա հաղթել թեթեւքաշային բռնցքամարտիկին: Հուսով եմ, որ այո»-մեջբերում է Շոուն:

Հիշեցնեմ, որ Ագբեկոն նվաճեց IBF-ի տիտղոսը թեթեւագույն քաշում 2007 թվականի սեպտեմբերին` հաղթելով Լուիս Պերեսին եւ դեռեւս հասցրել է միայն մեկ անգամ պաշտպանել իր գոտին: Այդ բռնցքամարտիկը կարողանում է պահել հարվածը եւ 26 հաղթական մենամարտերից 22-ը ժամանակից շուտ է ավարտել:

Դարչինյանն որդեն 34 մենամարտ է անցկացրել եւ 32 հաղթանակ է տարել, որոնցից 26-ն ավարտվել են նոկաուտով: