Փաշինյանը և Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների ընթացքը27 սեպտեմբերի 2021 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը: 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։ 2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |