ԵԽԽՎ-ն մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել են գերության մեջ և որոնց մասին տեղեկություն չկա

ԵԽԽՎ-ն մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել են գերության մեջ և որոնց մասին տեղեկություն չկա

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, մտահոգված է մոտ 30 հայի ճակատագրով, որոնց տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և որոնց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ զեկույցում։ Նշվում է, որ այդ մարդիկ կարող են ենթարկված լինել բռնի անհետացման և, հնարավոր է, սպանված լինեն։

Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։

ԵԽԽՎ-ն հորդորել է Ադրբեջանին արագացնել այդ հարցի քննությունը և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել ՄԻԵԴ, ինչպես նաև ՀՀ-ին։ Նշվում է, որ տասնյակ տեսագրություններ կան, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայերին, կտրում նրանց ականջները։

Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանցիները ֆիզիկական բռնության և նվատացման են ենթարկում հայ ռազմագերիներին և պահվող անձանց։ Տեսագրություններում ադրբեջանցիները ծեծում, խփում և հրում են հայ ռազմագերիներին, ինչպես նաև ակնհայտ ստիպողաբար պարտադրում են նրանց համբուրել ադրբեջանական դրոշը՝ նվաստացնելու ակնհայտ միտումով։

Տեսահոլովակներից շատերում երևում են ադրբեջանցիների դեմքերը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք չեն վախենում պատասխանտվության ենթարկվելուց։

ԵԽԽՎ-ն հորդորել է Նախարարների կոմիտեին հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մարտի 16–ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այդ հարցի լուծմանը։ հարցի լուծման

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---