Bentley Flying Spur Mulliner. 4 դռնանի բացառիկ Grand Tourer

Bentley Flying Spur Mulliner. 4 դռնանի բացառիկ Grand Tourer

PanARMENIAN.Net - Bentley Mulliner ատելիեն ներկայացնում է Flying Spur Mulliner-ը՝ բացառիկ շքեղ 4 դռնանի Grand Tourer-ը և առաջին էլեկտրականացված Bentley Mulliner ավտոմեքենան։ Flying Spur Mulliner-ը կարող է հագեցած լինել տեխնիկապես կատարյալ հիբրիդային V6 Hybrid ուժային սարքով, էմոցիոնալ V8-ով և տպավորիչ պտտող մոմենտ ունեցող W12-ով։

Էլեգանտ սեդանը գլխավորում է Flying Spur շարքը և համադրում է իր մեջ ձեռքի արտադրության բարձրագույն ժամանակակից վարպետությունը։ Նոր Flying Spur Mulliner-ը, որը Bentley մոդելային շարքի առաջատարն է, ստեղծվել է հաճախորդների համար, որոնք գնահատում են մեքենայի նրբաճաշակ դետալները։

Այդ դետալների թվում են՝ բացառիկ 22 դյույմանոց Mulliner փայլեցրած անվասկավառակները, մոխրագույն երանգի, ինքնահավասարվող կենտրոնական խորհրդանշաններով։ Bentley ապրանքանիշի լեգենդար խորհրդանշանը, թևավոր B տառը, առաջ մղման և ծալվելու էլեկտրական շարժակ է ստացել, ինչպես նաև լուսավորում։ Բացի այդ, Flying Spur Mulliner-ը հագեցած է վառելիքի բաքի և յուղի լցման բկանցքի համար նախատեսված քրոմապատ կափարիչներով։

Եզակի ներքին հարդարումն առաջարկվում է Mulline եռագույն համադրությունների ութ տարբերակով։

Սրահի հարդարման տարբերակներից մեկը՝ Ascot-ը, սարքերի պանելի, դռների ներքին պանելների պաստառապատման համար նախատեսված Imperial Blue կապույտ կաշվի համադրությունն է բաց բեժ գույնի Camel կաշվի հետ, որն ընդգծում է նստատեղերի վառ ոճը։ Mulliner հարդարման այս եզակի տարբերակում երրորդ գույնը սպիտակն է, որը կիրառվում է միկրոեզրագծման, կարերի և ակցենտային գծերի համար։

Հարդարման Flare և Sirius տարբերակներն աչքի են ընկնում գույների ավելի համարձակ համադրությամբ՝ կարմիր Hotspur / սև Beluga գույների և սպիտակ Linen / մոխրագույն Brunel-ի համապատասխանաբար։ Երկու դեպքում էլ որպես ակցենտային օգտագործվում է արծաթագույնը։

Mulliner Driving Specification օպցիաների ընդհանուր հավաքածուն ներառված է Bentley Flying Spur Mulliner ստանդարտ հագեցման մեջ մեջ։ Դրա առանձնահատկությունները նստատեղերի պաստառների «շեղանկյունը շեղանկյունի մեջ» (Diamond-in-Diamond) կարն է և դռների ներքին պանելների ծավալուն կաշվե հարդարումը։

Bentley-ի դասական ոճը նկատելի է նաև լուսադիոդային լուսավորմամբ սարքերի պանելի վրա, որի համար մշակվել է Mulliner-ի նոր բացառիկ գրաֆիկան։ Սրահի շքեղ մթնոլորտը լրացնում են Bentley-ի հայտնի շրջվող դիսփլեյը, ոտնակների սպորտային կափօղակները, տաքացվող և երկգույնանի հարդարմամբ եռաճաղ ղեկանիվն ու տանիքի համայնապատկերային դիտանցքը։

Առջևի նստատեղերի հետևի մակերեսին գտնվող էլեկտրաշարժակով Mulliner եզակի սեղանիկները բացվում են կոճակի մեկ հպումով։

Flying Spur Mulliner մոդելի համար առաջարկվում են Bentley V8 և W12 շարժիչները, ինչպես նաև նոր հիբրիդային V6 Hybrid ուժային սարքը, 6․0 լիտրանոց Bentley W12 շարժիչը կրկնակի տուրբոմղիչով ապահովում է 3․8 վայրկյանում Flying Spur Mulliner-ի մինչև 100 կմ/ժ արագություն բացելու, իսկ հետո նաև մինչև առավելագույն 333 կմ/ժ արագության հասնելու հնարավորությունը։ Նոր սերնդի 4․0 լիտրանոց և կրկնակի տուրբոմղիչ ունեցող V8 շարժիչով 100 կմ/ժ արագություն բացելը տևում է 4․1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 318 կմ/ժ։

Նոր հիբրիդային V6 Hybrid ուժային սարքն ապահովում է մինչև 100 կմ/ժ արագություն 4․3 վայրկյանում, իսկ ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 285 կմ/ժ։

Bentley Mulliner-ը Bentley-ի եզակի, լայն ճանաչում ունեցող և հայտնի արհեստանոց է, որը մասնագիտանում է անհատական պատվերների վրա, և աշխարհի հնագույն թափքային ատելիեն է։ Flying Spur Mulliner նոր մոդելը համալրել է վերջերս ստեղծված Bentley Mulliner Collections շարքը, որը ներառում է նաև Continental GT Mulliner և Continental GT Convertible Mulliner մոդելները։

Ատելիեն բավարարում է ամենապահանջկոտ հաճախորդների պահանջները և հայտնի է ավտոմոբիլային աշխարհում Bentley ավտոմեքենաների ամենաանկրկնելի և բացառիկ տարբերակներով։

Bentley Motors-ը լյուքս կարգի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում: Քրու քաղաքում գտնվող ընկերության գլխամասում են կատարվում բոլոր գործառույթները, այդ թվում դիզայնը, կոնստրուկտորական հետազոտումն ու նախագծումը, տեխնիկական մշակումները, Mulliner-ը և ընկերության երեք մոդելային շարքերի արտադրանքը՝ Continental-ը, Flying Spur-ը, և Bentayga-ն։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---