Նախարար․ Կովիդով ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերն ավելի շատ են, քան նախորդ ալիքների ժամանակ

Նախարար․ Կովիդով ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերն ավելի շատ են, քան նախորդ ալիքների ժամանակ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բավական լարված իրավիճակ է, ասել է, որ ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերի քանակն ավելի շատ է, քան նախորդ ալիքների ժամանակ։

«Մեր մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են։ Ցավոք սրտի, այս դելտա շտամի առանձնահատկությունն է, որ ավելի շատ հոսպիտալացման կարիք ունենք»,- ասել է Ավանեսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ 20 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասամբ ծառայում է կորոնավիրուսով հիվանդների բուժմանը, և այս շաբաթվա ընթացքում հիվանդանոցների թիվը կավելանա։

Անդրադառնալով ՊՇՌ թեստերի գնի նվազմանը՝ նախարարը նշել է, որ գնային քաղաքականությունը որևէ առումով առողջապահության նախարարության լիազորությունների մեջ չի մտնում։

«Կարծում եմ՝ կան շուկայի օրենքներ, որոնք կարգավորում են»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարության մոտ ցույցի դուրս եկած քաղաքացիները պնդել են, որ ՝ նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ, որոշ ընկերություններ նաև բիզնես նպատակներով, ՊՇՌ թեստավորման արժեքը նվազեցրել են։ «Մենք նաև եկել ենք իրենց աջակցելու։ Նախարարությունը չգիտի, որ մինչև այժմ ՊՇՌ թեստավորումն արժեր 15-20 հազար դրամ, հիմա կախարդական ձևով դարձել է 6000-7000 դրամ։ Սա նշանակում է, որ այս նախարարության շենքում մեծ կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Եթե կար հնարավորություն 20,000 դրամանոցը մեկ օրում դարձնել 7000 դրամ, ո՞ւմ գրպանն է գնացել հարկատուների գումարը, ո՞վ է յուրացրել։ Թող պատասխանատվության ենթարկեն»,-ասել է ակցիայի մասնակիցը: .

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---