Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրեն

Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրեն

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր գործադիր տնօրեն է ընտրվել ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Այդ մասին ֆեյսբության իր էջում հայտնել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,– ասվում է գրառման մեջ։

«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է երկարաժամկետ ազդեցության ծրագրերով նպաստել առողջ, կրթված և ներառական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր ներուժը բացահայտելու և իրացնելու հավասար հնարավորություն և պատասխանատվություն է ստանձնում սեփական և հանրային բարեկեցության համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---