Ղազինյանը 5-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանը 5-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը հերթական՝ 5-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ։

Ըստ Դոնթի բանաձևի, այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն ընդդիմությանն է։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին պետք է իրավական լուծում տալ, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա ՔՊ խմբակցությանը հանդես կգա նախաձեռնությամբ։ Հարցը կարելի է կարգավորել հետևյալ կերպ․ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջարկում է նոր թեկնածու Դոնթի բանաձևով»,-ասել է Քոչարյանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել էր, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---