«Հայաստանը» և «Պատիվ ունեմը» ՀՀ նախագահին առաջարկել են դիմել ՍԴ՝ համայնքների խոշորացման հարցով

«Հայաստանը» և «Պատիվ ունեմը» ՀՀ նախագահին առաջարկել են դիմել ՍԴ՝ համայնքների խոշորացման հարցով

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ՝ համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծի Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով:

«2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։

Մոտ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից՝ ՍԴ դիմելու համար»,-ասվում է «Հայաստան»դաշինքի տարածած հայտարարության մեջ։

Ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ ՀՀ նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ՝ այն է՝ մինչև ԱԺ կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերևույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը ՀՀ իրավական համակարգ՝ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսևորումներով»:

Սեպտեմբերի 24-ին ԱԺ-ն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 441 համայնքներ միավորվելով կդառնան 38։ Ընդհանուր Հայաստանում կլինի 79 համայնք՝ այդ թվում Երևանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը հակասահմանադրական համարեցին և հեռացան նիստերի դահլիճից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---