Լավրով․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համաձայնեցրել են ԼՂ այցերի վերսկսումը

Լավրով․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համաձայնեցրել են ԼՂ  այցերի վերսկսումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում համաձայնեցրել են Բաքվի և Երևանի հետ աշխատանքային այցերի վերսկսումը Լեռնային Ղարաբաղ։

«Օրերս ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Որքան հասկանում եմ, նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղևորությունների վերսկսումը՝ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ տեղում հանդիպումների համար։ Հանդիպումներ են նախատեսված այդ թվում նաև Ստեփանակերտում»,-ասել է Լավրովը։

Նա ասել է նաև, որ 2020-ին ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը ռազմական գործողությունների լիակատար դադարեցումն է Լեռնային Ղարաբաղում և իրավիճակի կայունացումը հակամարտության գոտում, գրում է ՏԱՍՍ-ը։

«2020-ի նոյեմբերի 10-ից հետո անցած գրեթե մեկ տարվա գլխավոր արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, այն պահպանվում է, ռուս խաղաղապահների զորակազմը նպաստում է նրան, որ այժմ ոչ մի բռնի գործողություն մենք չենք տեսնում։ Փոքր միջադեպերը, որոնք եղան սկզբնական փուլում, արագ հանգուցալուծվում էին։ Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ հիմա իրավիճակն այնտեղ կայուն է, թե7, անշուշտ, խնդիրները շատ են»,-ասել է նա։

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում, ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Դա երկու երկրի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր 2020-ի նոյեմբերից ի վեր։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ միջնորդները «կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---