Freedom House-ի կոչը ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենքի կիրարկումը

Freedom House-ի կոչը ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենքի կիրարկումը

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը:

«Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։

Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման:

Ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---