Ալի Համենեի. Իրանը դեռեւս փոփոխություններ չի տեսնում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - Իսլամական Հանրապետությունը կփոխի իր վերաբերմունքն ու մոտեցումները ԱՄՆ-ին, եթե նախագահ Բարաք Օբաման փոխի իր հայացքներն ու դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին: Նրա խոսքերով, դեռեւս «Իրանը փոփոխություններ չի տեսնում» ԱՄՆ-ի քաղաքականության մեջ»: Ասեք, ինչ եք դուք փոխել: Միայն բառացի փոփոխությունները բավարար չեն»,-ասել է Իրանի հոգեւոր առաջնորդը:



«Մենք Ամերիկայի նոր կառավարության ու նախագահի հետ հարաբերությունների փորձ չունենք: Մենք կհետեւենք եւ կգնահատենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի գործողությունները: Եթե դուք փոխվեք, մեր վարքագիծը եւս կփոխվի: Եթե դուք չփոխեք ձեր դիրքորոշումը, ապա իմացեք, որ մեր ժողովուրդն առավել ուժեղ ու ամուր է դարձել վերջին 30 տարիների ընթացքում եւ դիմադրություն ցույց կտա»:



Ալի Համենեին անդրադարձել է նաեւ ԱՄՆ առաջարկին բանակցելու եւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությանը: Ի պատասխան նա կրկին հայտարարեց, որ Վաշինգտոնը չի փոխում իր դիրքորոշումը եւ «փոփոխության ոչ մի նշան չկա»:



«Որտե՞ղ են այդ փոփոխությունների նշանները,-նշել է Իրանի առաջնորդը:-Դուք ի՞նչ է, վերացրեցիք Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները, հանեցիք ԱՄՆ-ում մեր կապիտալների արգելանքը: Դադարեցրեցի՞ք մեր երկրի դեմ թշնամական քարոզարշավը: Դադարեցի՞ք անվերապահորեն սատարել սիոնիստական ռեժիմին»:



Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքերը համընկնում են նախօրեին Իրանի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆիքրի արտահայտած դիրքրոշման հետ: Նա հայտարարեց, որ «ամերիկյան կառավարությունը պետք է ճանաչի իր նախկին սխալներն ու ուղղի դրանք», նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռեւս ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել իր նախորդների սխալներն ուղղելու համար, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---