Արցախի պատմամշակության ժառանգության 2000-ից ավելի հուշարձան վտանգված է

Արցախի պատմամշակության ժառանգության 2000-ից ավելի հուշարձան վտանգված է

PanARMENIAN.Net - Արցախի հայկական պատմամշակության ժառանգության 2000–ից ավելի հուշարձան վտանգված է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ վատնգվածների թվում են 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 523 խաչքար, 52 ամրոց։

Ղազարյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներից տեղահանվածների տվյալները։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկումը նվիրված էր Արցախի քաղաքացիների, թշնամու կողմից օկուպացված տարածքների բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---