Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուրը» հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը թանկացնել 40 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ջրի նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից:

«Ջրի սակագինը պարբերական գործընթաց է: «Վեոլիա ջուրը» ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ընդամենը ենթարկվում են ճշգրտման: 2022 թվականի համար արդեն իսկ ջրի բազիսային գինը 214 դրամ է՝ չհաշված սղաճը, ջրի ծավալների փոփոխությունը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը: Այսինքն այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում:

«Վեոլիա ջրի» հայտը մուտք է եղել օգոստոսի սկզբներին, հիմա իրականացվում է մոնիտորինգ: Շրջաններում արդեն ավարտել ենք մոնիտորինգը, հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում»,-ասել է Բաղրամյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է, որ անապահով խավը ներկայացնող մոտ 100,000 բաժանորդի համար սակագինը չի փոխվի, նրանք կստանան արտոնյալ պայմաններով գին:

ՀԾԿՀ նախագահը նաև հայտնել է, որ «Վեոլիա ջրի», Ջրային կոմիտեի և Կառավարության հետ համատեղ քննարկվում է նաև վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխությունների իրականացման հնարավորությունը։

«Բանակցում ենք «Վեոլիա ջրի» հետ առաջիկա 10 տարվա համար հաստատուն գնային քաղաքականություն ունենալու վերաբերյալ: Ենթադրում եմ, որ կունենանք հաստատուն որոշակի գին 10 տարվա համար: Հիմա այդ թվի շուրջ ենք բանակցում»,-ասել է ՀԾԿՀ նախագահը և հավելել, որ դա չպետք է որևէ ազդեցություն ունենա պետական բյուջե մուտքերի վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---