Եվրատեսիլը՝ Հայկոյի մասին․ «Միշտ կլինես մեր սրտերում»

Եվրատեսիլը՝ Հայկոյի մասին․ «Միշտ կլինես մեր սրտերում»

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի։

«Ցավում ենք՝ իմանալով հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն ներկայացրել է իր երկիրը Եվրատեսիլում 2007 թվականին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականն իր Anytime You Need հուզիչ բալլադով։

Դու միշտ կլինես մեր սրտերում»,- ասվում է գրառման մեջ։

Եվրատեսիլի էջում նաև մի հատված է ներկայացված երգչի եվրատեսիլյան կատարումից։

Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---