30 սեպտեմբերի 2021 - 11:37 AMT
ԱՆ․ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի պահանջը կիրառվելու է հոկտեմբերի 14-ից

Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն առողջապահության նախարարի՝ օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։ Այդ մասին ասվում է Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։