30 սեպտեմբերի 2021 - 11:37 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1022 նոր դեպք կա և 21 մահ

Սեպտեմբերի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1022 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 261,697-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 21 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5319 դեպք կա, այլ պատճառով՝ 1209:

Ապաքինվել է ևս 650 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 241,841 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,328 է։

Սեպտեմբերի 29-ին կատարվել է 7472 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,712,685 թեստ է արվել։