30 սեպտեմբերի 2021 - 13:08 AMT
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 30-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13,180 քաղաքացու հետազոտություն, որից 1149-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։