Լիտվան ՀՀ-ին Moderna-ի 50,000 դեղաչափ կտրամադրի

Լիտվան ՀՀ-ին Moderna-ի 50,000 դեղաչափ կտրամադրի

PanARMENIAN.Net - Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի 50,000 դեղաչափ տրամադրել Հայաստանին, տեղեկացնում է ՀՀ-ում այդ երկրի դեսպանատունը։

Նշվում է, որ Լիտվան առաջին անգամ է որոշում կայացնում Moderna ընկերության պատվաստանյութի նվիրաբերության մասին։

«Որոշվել է Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50,000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- ասվում է գրառման մեջ։

Օգնությունը կտրամադրվի ըստ ՀՀ կառավարության խնդրանքի։ Լիտվայի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է պատվաստանյութի հակտացումը կատարել մինչև 2021-ի հոկտեմբերի 4-ը, ասվում է Լիտվայի կառավարության հաղորդագրության մեջ։

Հայաստանն առաջին անգամ կստանա ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի չափաքանակ։ ՀՀ-ում սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408,535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264,695, երկրորդ դեղաչափ` 143,840։

Ավելի վաղ Լիտվան նաև AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակ էր փոխա նցել Հայաստանին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---