300,000 դրամը գերազանցող գործարքները հունվարի 1-ից միայն անկանխիկ կարվեն

300,000 դրամը գերազանցող գործարքները հունվարի 1-ից միայն անկանխիկ կարվեն

PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքները բացառապես անկանխիկ եղանակով կիրականացվեն։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով սահմանվում են այն ոլորտները, որտեղ իրականացվելու են անկանխիկ գործառությունները։

2022 թվականի հունվարի 1-ից՝ Երևանում անկանխիկ են վճարվելու աշխատավարձերը, կրթաթոշակները, բժշկական ծառայությունների վճարներն և ուսումնական վճարները բուհերում, և մասնավոր դպրոցներում։ Մարզկենտրոններում այդ պահանջը կգործի 2023-ից, իսկ ամբողջ ՀՀ տարածքում՝ 2024-ից։

Կենսաթոշակների և նպաստների պարագայում անկանխիկ վճարումների մասով կան բացառություններ՝ հաշմանդամություն ունեցողների և 70-ից բարձր տարիքով անձանց համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագիծը կոռուպցիայի դեմ պայքարի առումով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---