Մոսկվան` Ալիևի նոր սպառնալիքների մասին․Առճակատման երանգով հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը

Մոսկվան` Ալիևի նոր սպառնալիքների մասին․Առճակատման երանգով հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ուժով բացելու սպառնալիքներին, ասել է, որ առճակատման երանգ ունեցող հայտարարությունների տարածումը չի նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը:

Ավելի վաղ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «Երկրորդ ղարաբաղյան պատերամը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է։ Ուստի մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարելու նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները»,-ասել է նա։

Զայցևն ասել է, որ «հասկանում է, որ ԶԼՄ-ներն անտարբեր չեն թեժ նորությունների հանդեպ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բացառապես առճակատման երանգ ունեցող հայտարարությունների տարածումը չի նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը», գրում է «Նովոստի Արմենիան»։

Նա հավելել է, որ փոխարենը հարկավոր է հնարավորություն ապահովել փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ և Բաքվից, և Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին։

«Մեր աշխատանքում կենտրոնանում ենք այդպիսի դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:

«Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ձևաչափով շարունակում է աշխատել: Մեր կողմից ողջունում ենք Բաքվի և Երևանի դրական տրամադրվածությունը փոխընդունելի փաթեթային պայմանավորվածությունների հասնելու հարցում, ինչը հեռանկարում թույլ կտա համատեղ աշխատանքը տեղափոխել գործընկերային համագործակցության հարթություն»,- ասել է Զայցևը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---