Դեսպան․ Հնդկաստանը պատրաստ է խորացնել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում

Դեսպան․ Հնդկաստանը պատրաստ է խորացնել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում

PanARMENIAN.Net - Հնդկաստանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը:

Վերջինս հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրի միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ գործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:

Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---