Վարչապետ․ Լիահույս եմ` հայ-չինական գործակցությունը կխորանա և կընդլայնվի

Վարչապետ․ Լիահույս եմ` հայ-չինական գործակցությունը կխորանա և կընդլայնվի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետխորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին՝ հույս հայտնելով, որ հայ-չինական համագործակցությունը կխորանա և կընդլայնվի։

Ծինփինին ուղղված ուղերձում ասվում է․ «Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար, իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը։

Վստահաբար կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ մեզ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել մեր փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների»։

Քեցյանին հասցեագրված ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ գործակցությունը։

«Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ անգամ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալներում զգալի աճ է գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ-չինական հարաբերություններն ունեն հետագա զարգացման մեծ ներուժ: Լիահույս եմ, որ հաստատակամ քայլերով մենք կարող ենք առաջ մղել մեր գործակցությունը՝ հանուն մեր ժողովուրդների և ապահով ու անվտանգ ապագայի։

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ շարունակական ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր հորիզոնների հասնելու ուղղությամբ»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---