Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 18-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկեց «Կիլիկիա»-«Ուլիս» խաղից, որտեղ հյուրերը ավելի ուժեղ գտնվեցին եւ հաղթեցին 0:1 նվազագույն հաշվով: Միակ գոլի հեղինակը «Ուլիսի» խաղացող Արթուր Քոչարյանն էր: Մյուս երեք խաղերը եւս գոլերի առատությամբ աչքի չընկան: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւս նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»: 16-րդ րոպեում աչքի ընկավ «Փյունիկի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: Նույն արդյունքը գրանցվեց «Շիրակ»-«Արարատ» խաղում: Այստեղ եւս հաղթեցին դաշտի տերերը: Գյումրիի թիմից 57-րդ րոպեում գոլ խփեց Անդրանիկ Բարիկյանը: «Գանձասար»-«Միկա» խաղում երկու անգամ գոլ խփեց «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը (10, 48 րոպեներին): Այսպիսով, 1-ին փուլից հետո մրցաշարային աղյուսակում միանգամից 4 առաջատար գրանցվեց` «Միկան», «Փյունիկը», «Շիրակը» եւ «Ուլիսը»:



Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2 փուլի խաղերը.



ապրիլի 4-ին`

«Ուլիս»-«Փյունիսկ»

«Բանանց»-«Գանձասար»

«Արարատ»-«Կիլիկիա»



ապրիլի 5-ին` «Միկա»-«Շիրակ»:



Խաղերի սկիզբը 16:00-ին է Երեւանի ժամանակով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---