Ծանրամարտի ԵԱ-ում ՀՀ-ին 7-րդ ոսկին բերել է Մարգարիտա Առաքելյանը 1 հոկտեմբերի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մարգարիտա Առաքելյանը։ Այս ոսկին թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր Հայաստանի հավաքականի համար: Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում նա երկամարտի 202կգ (86+116) արդյունք է գրանցել, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Հայ մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ)։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |