ԱԽ քարտուղար․ Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ հնարավոր մոտ ապագայում

ԱԽ քարտուղար․ Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ հնարավոր մոտ ապագայում

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ասել է, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում։ Այդ մասին նա հայտնել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Փաշինյանի հետ հանդիպելու հարցում առարկություն չունի։

«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է կայանալ»,- ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, ինչը մեկ անգամ ևս հաստատում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սպասվող այցը տարածաշրջան։ Նա հավելել է՝ անհրաժեշտ է, որ լուծում ստանան կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։

Գրիգորյանն ասել է նաև, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման, բայց դրա վերաբերյալ Ադրբեջանից վերջերս «դրական ազդակներ չի ստացել»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---