Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

Պետրոս Պետրոսյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր Պետրոս Պետրոսյանը երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել։

Նա հանդես է գալիս Մ20 տարեկանների 102 կգ քաշային կարգում։ Հայ ծանրորդը նաև երկու փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Պետրոսյանը 13-րդ մեդալն է բերել ՀՀ հավաքականին:

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները 7 ոսկի են նվաճել։

Ոսկե մեդալներ են նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (81 կգ): Եվրոպայի չեմպիոն են դարձել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---