ՀՀ-ում կորոնավիրուսի 627 նոր դեպք է գրանցվել և 29 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 627 նոր դեպք է գրանցվել և 29 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265,317-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 29 դեպքէ գրանցվել, 25-ը՝ կորոնավիրուսից և մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5397 դեպք կա, այլ պատճառով՝ 1218:

Ապաքինվել է ևս 832 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 244,842 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13,860 է։

Հոկտեմբերի 3-ին կատարվել է 7533 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,755,063 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---