Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանեն Նախիջևանում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանեն Նախիջևանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ «Անխախտելի եղբայրություն -2021» զորավարժության մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փինար Քարան։

Ըստ նրա, դրա նպատակը գործակցության և համակարգման զարգացումն է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև, գրում է Interfax.az-ը։

«Մենք կշարունակենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին բոլոր միջոցներով, ինչպես մինչ օրս»,- ասել է նա։

Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին՝ Քարան ասել է, որ «ուշադիր հետևում են տարածաշրջանային իրադարձություններին»։

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։

Իրանի բանակը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանին սահմանակից տարաշքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` նշելով որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---