Հոկտեմբերի 5-ից կցրտի 8-10 աստիճանով․ Լեռներում թաց ձյուն է սպասվում

Հոկտեմբերի 5-ից կցրտի 8-10 աստիճանով․ Լեռներում թաց ձյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։

Ջերմաստիճանն ամսի 5-ին և 6-ին հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում hոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +16:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---