Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» ՀՀՊ համակարգ գնել

Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» ՀՀՊ համակարգ գնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» (Arrow-3) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ գնել:

Arrow-3-ն իսրայելա-ամերիկյան արտադրության հակահրթիռային համակարգ է, որը նախատեսված է միջին գործողության շառավիղով կառավարվող հրթիռներից պաշտպանվելու համար։ Համակարգը մշակել են իսրայելյան Israel Aircraft Industries-ը և ամերիկյան Boeing կոնցերնը։

Այդ երկու ընկերությունը 2012-ին գործակցության մասին համաձայնագիր են կնքել Arrow-3-ի մասով, գրում է Haqqin.az-ն իսրայելյան NEWSru.co.il-ին հղումով։

Ի տարբերություն Arrow-1 և Arrow-2 համակարգերի, նոր համակարգում կիրառվում է կինետիկ խոցման մարտագլխիկ։ Հրթիռի երկրորդ աստիճանը թույլ է տալիս Arrow-3-ին նախորդ տարբերակից երկու անգամ ավելի հեռու թռչել։

Arrow-3-ը կարող բալիստիկ հրթիռներ որսալ մթնոլորտից դուրս։ Թիրախի խոցումն իրականցվում է ուղիղ նշանառության և խոցման միջոցով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---