Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջերս դեպի Ադրբեջան ակտիվ թռիչքներ են անում

Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջերս դեպի Ադրբեջան ակտիվ թռիչքներ են անում

PanARMENIAN.Net - Վերջին օրերին, ինչպես և 44-օրյա պատերազմի ժամանակ, թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են կատարում Ադրբեջան։ Այդ ակտիվությունը գրանցվում է Ադրբեջանի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին։

«Կարծես, Թուրքիան ավարտել է այն առաքումները, որ կատարում էր Ադրբեջան։ Այդպիսի շարժ չէր գրանցվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից ի վեր (դրան նախորդող ժամանակահատվածում և ընթացում)»,-գրել է լրագրող Քայլ Գլենը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նաև հրապարակել է իրական ժամանակում ինքնաթիռների թռիչքներին հետևող կայքի էկրանի պատկերը՝ հոկտեմբերի 5-ի տվյալներով։ Սքրինշոթում երևում է Թուրքիայի ՌՕՈւ 5 բեռնատար ինքնաթիռ, որոնք թռիչքներ են կատարել դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---