ՀՀ-ում կորոնավիրուսի 1155 նոր դեպք կա և 22 մահ 6 հոկտեմբերի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267,363-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 22 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5440 դեպք կա, այլ պատճառով՝ 1221: Ապաքինվել է ևս 381 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 245,757 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 14,945 է։ Հոկտեմբերի 5-ին կատարվել է 8947 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,770,914 թեստ է արվել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |