Սոցփաթեթի շահառուները կկարողանան նաև լողավազան և մարզասրահ այցելել. Նախագիծն ընդունվել է

Սոցփաթեթի շահառուները կկարողանան նաև լողավազան և մարզասրահ այցելել. Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Կառավարության ներկայացրած նախագիծը, որով սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելանում է լողավազաններ և մարզահամալիրներ այցելելու հնարավորությունը, ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում կողմ է քվերակել 56 պատգամվոր, դեմ՝1-ը և 23-ը ձեռնպահ է մնացել։

Նախագծով նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերը մարելու հնարավորություն է տրվում։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սոցփաթեթի գումարի ծախսման ևս 3 ուղղություն ավելացնել, այդ թվում՝ սոցփաթեթի գումարը բոլոր սպառողական վարկերի վրա ծախսելու հնարավորությունը։ Խմբակցության առաջարկները, սակայն, չեն ընդունվել։ Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի նախագծին։

Մինչ այդ սոցփաթեթով կարելի էր հանգստանալ ՀՀ-ում և Արցախում, մարել հիփոթեքային վարկի ամսական վճարը, ուսման վճարը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռք բերումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---