Բաքվում փակվել է այաթոլլա Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը

Բաքվում փակվել է այաթոլլա Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը

PanARMENIAN.Net - Բաքվում փակվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը:

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Էհսա Զահիդովը, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ Համենեիի ներկայացուցիչ Սեիդ Ալի Աքբար Ջագնեջադի գրասենյակի, ինչպես նաև Հուսեյնիե մեջիթի, գործունեությունը դադարեցվում է կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանից ռազմական թռիչքների համար։ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---