ՌԴ ֆիննախն առաջարկել է խստացնել հայկական կոնյակի ներմուծումը

ՌԴ ֆիննախն առաջարկել է խստացնել հայկական կոնյակի ներմուծումը

PanARMENIAN.Net - ՌԴ ֆինանսների նախարարությունը առաջարկել է խստացնել հայկական կոնյակի և բելառուսական օղու ներմուծումը։

Նախարարությունն առաջարկել է պարտավորեցնել ԵԱՏՄ երկրներից ալկոհոլ ներմուծողներին բանկային երաշխավորություն ներկայացնել հարկային մարմիններ։ Նման պահանջ գործում էր մինչև 2021-ի սկիզբը, որի չեղարկումը թույլ է տվել անբարեխիղճ ներմուծողներին խուսափել ակցիզի համար վճարից, գրում է ՌԲԿ-ն։

Պահանջը կվերաբերի միայն այն արտադրանքին, որը մակնշվում է հատուկ դաշնային դրոշմանիշներով՝ այսինք բարձր թնդության ալկոհոլին և գինուն։ երաշխավորությունը նշանակում է, որ բանկը կվճարի ակցիզի գումարը, եթե ընկերոթյունը չի վճարել կամ վճարել է ոչ ամբողջությամբ։

Նոր պահանջը նախատեսված է բացառելու համար պետբյուջե պարտադիր վճարումներից խուսափումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---